
Պատահար Թբիլիսյան խճուղում. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ., ծնված 1958 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը (չի վնասվել), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:57-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը: