Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Ծրագրի մեկնարկային փուլում՝ 2019թ. աշնանը, 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ. Արարատ, Արմավիր: 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանային գարի/ցորենը:
Փետրվարի 17-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Փետրվարի 15-ին 5-րդ զորամիավորման զորամասերի կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Եթե 2019թ. աշնանը 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ապա 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանային գարի/ցորենը:
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը։
Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի 1985 թվականին ծնված Սասուն Սլավիկի Վերդիյանն առողջական լուրջ խնդիր ունի. նրան անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:
Փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:
Մայր Աթոռի պատվիրակությունը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Օդի ջերմաստիճանը 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Փետրվարի 16-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67 և 62 տարեկան երկու տղամարդկանց. 62-ամյա Մերուժան Մելոյանը տեղում մահացել է, իսկ 67-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 16-ին Ճարտար քաղաքի հիվանդանոցից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:30-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը հայտնաբերել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1950թ.ծնված Ռ. Բ.-ին մահացած վիճակում:
Փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի Մարզային Վարչության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն մասին, որ նույն օրը ժամը 14:40-ին «Գորիսի բժշկական» ՓԲԸ դիահերձարան է տեղափոխվել Բերձոր քաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Ա. Մ.-ի դին:
82 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան:
Դպրոցներում հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից փետրվարի 14-17-ը բացահայտվել է հանցագործության 127 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների:
«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և կալանավորված, սակայն դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն ու այնուհետև այրում այն:
Ձնաբքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Մ2 ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սրբ. Սարգիս եկեղեցում:
Փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ի պատասխան պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, թե ինչու է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովը բաղկացած վերջինիս մտերիմներից (գիտական ղեկավար, անմիջական ենթակա, երկարամյա ընկեր), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով ինչ-որ կերպ արդարացում գտնել այդ ակնհայտ շահերի բախմանը, ասաց հետևյալը.