![](/banners/BeFunky-design.jpg)
«Քիչ առաջ զրուցեցի Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ». Ալեն Սիմոնյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/alen-simonyan-1.jpg)
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:
Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:
Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին»։
Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի…
Gepostet von Alen Simonyan am Samstag, 15. Februar 2020