ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Մանե Թանդիլյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե բաժանորդների հեռախոսային խոսակցությունների ֆիքսումը ինչ շրջանակի է վերաբերում՝ մեկուսացածների՞ն, ինքնամեկուսացածների՞ն, թե՞ բոլորին։
Քաղաքականության սույն համառոտագրի այս հատվածում պետք է լիներ քննության առնված սցենարների պարագայում նոր կորոնավիրուսի տարածման առողջապահական և տնտեսական հետևանքների սպեկտրի հակիրճ ներկայացումը Հայաստանի համար, որպեսզի ըստ դրա տրվեր հետագա առաջարկների շարադրանքը։ Բայց դա մենք չենք անի, քանի որ ավելի ակնառու խուճապի տարածում պարզապես չի լինում։
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը:
Կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում է ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է միասնական մեկ հարթակում հավաքագրել բոլորի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը:
«Ոչ միայն թոկն են վզներիդ հագցնում, այլև ասում են` լավ նայի, որ հանկարծ չպոկվի». Դավիթ Սանդուխչյան
«Միշտ էլ լսել են մեր հեռախոսները, լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ` իմունիտետ ունեմ։ Ինչո՞ւ եմ ձեզ այդքան հետաքրքիր, ես չգիտեմ»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 4 հարց:
Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը /այսուհետ՝ Նախագիծ, Նախագծեր/ նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին իրականացնում։
Մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով` մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
Չինաստանի ներսում նոր կորոնավիրուսի տարածումը կանգ է առել, վարակման գրանցվող դեպքերի մեծ մասը բերովի է:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Ժորա Ա.-ն:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։
10, 20, 30, 40 տարի անց մենք հետ կնայենք և կտեսնենք, որ սա այն պահն էր, երբ աշխարհը ցույց տվեց ամենամեծ համերաշխությունը, ամենամեծ սերը, ամենամեծ բարեկամությունը։
Մարտի 29-ի ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում:
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 28-ին թեժ գծի ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ. մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները:
Երևան քաղաքի «Դալմայի Այգիներ» կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը:
Ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ(Ռուդի) Ջուլիանին թվիթթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ հիդրoքսիդով բուժումը կորոնավիրուսի դեպքում, կարծես թե, աշխատում է:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ զբոսաշրջային բոլոր ընկերությունները ժամանակավորապես փակվել են և սպասում են, թե դեպքերն ինչպես կզարգանան, և երբ կվերսկսեն աշխատանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։
Մարտի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա:
Քյոլնը համարվում է Գերմանիայի Դաշնության չորրորդ ամենամեծ քաղաքը բնակչության թվով, իսկ տարածքով՝ Բեռլինից, Համբուրգից եւ Մյունխենից հետո։ Գտնվում է Հյուսիսային-Հռենոս Վեստֆալիա (Nordrein Westfalen) վարչական տարածքում՝ հողում։