Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Երեկ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Վերնիսաժի և վարձակալությամբ տրված այլ տարածքների մասով տնտեսվարողներին զիջումներ արվեն։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետից դեռևս պատասխան չեն ստացել։
Ադրբեջանական զինուժը այսօր` մարտի 30-ի, երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը 30-40 րոպե տեւողությամբ:
Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել:
Արդարադատության նախկին նախարատ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է վաղը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Գելլափ միջազգային ասոցիացիան արտահերթ հարցում է անցկացրել աշխարհի 26 երկրում՝ կորոնավիրուսի վերաբերյալ:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ստեփանակերտի տարածքային բաժնում 2019 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ամուսնության գրանցման նպատակով դիմում է ներկայացրել հանրապետությունում ապրող շուրջ 40 քաղաքացի. որոշ ժամանակ անց դիմումները հետ են վերցվել:
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) և Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով:
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչչպես են ընտրատեղամասերում իրականացվում ախտահանման աշխատանքներ:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայաստանում այս օրերին զբոսաշրջիկներ չկան, բայց նոր տեսակի կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեծ մասը մեկուսացված է Հայաստանի տարբեր հյուրանոցներում: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հյուրանոց-պետություն այս համագործակցությունը որակում է փոխշահավետ:
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման օրերին Ֆրանսիայի Իսի Լե Մուլենո քաղաքում հայ երիտասարդները ձեռնոցներ ու դիմակներ են բաժանում կարիքավորներին ու հիվանդներին: Երիտասարդներն անցնում են հիվանդանոցներով՝ ընդունարանների աշխատողներին տալով տուփերով ձեռնոցներ և դիմակներ: Կարիքավորներին, դիմակներից և ձեռնոցներից բացի, տղաները նաև սնունդ են բաժանում:
«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Արդեն հայտարավել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է 85-ի:
Օրերս 168.am-ը գրել էր վերջին 10 օրվա ընթացքում կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման մասին: Մասնավորապես անդրադարձել էինք «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կոճապղպեղի գնին, որը նախկին 1600-1700 դրամի փոխարեն՝ վաճառվում է 3500 դրամով:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից առավել տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Այս օրերին դժվար կլինի որևէ երկրում տեսնել զբոսաշրջիկների: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում ևս զբոսաշրջիկներ այս օրերին չկան:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով իրավական կարգավորում է սահմանվում՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում անատոմիական դիահերձումներ չկատարել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
2020 թվականի մարտի 24-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել են որովայնի առաջնային պատի և ձախ թևի, իսկ մյուսին՝ կրծքավանդակի հետին մասի հրազենային վնասվածքներ:
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Արցախում նախագահական և Ազգային ժողովի ընտրությունները հետաձգելու կոչեր էին հնչում: Ընտրություններն ամեն դեպքում տեղի ունենալու են: Արցախն ընտրական իրավունք ունեցող 103663 քաղաքացի ունի: Ւնչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը վստահեցնում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցառումներն ապահով և անվտանգ ընտրություններ ունենալու համար.
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ տեղաշարժի վերահսկումն այլ արդյունք կունենա, եթե պետությունը սկսի կիրառել անհատականացված, այդ դեպքում պետք է հասկանալ, թե որքանով է դա անհրաժեշտ, եթե անձը, օրինակ, հիվանդ չէ, չի հրաժարվել մնալ տանը կամ տեղեկացնել, թե ում հետ է շփվում:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հորդորում է մարզում ապրող տարեցներին դուրս չգալ տանից իրենց և այլոց առողջությունը չվտանգելու համար:
Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապ օգնություն է կանչել:
Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն:
«Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման չիրականացմանը: