Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Թուրքիայում գտնվող 56 ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար. այս հարցով խնդրել են նաև Մայր Աթոռի օգնությունը:
«Որևէ պայմաններում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու։ Արտակարգ դրության պայմաններում հեռախոսային կապի հաստատման փաստը չի արձանագրվելու։ Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու։ Արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ»:
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ եթե որոշում են կայացրել արտերկրից վերադառնալ Հայաստան, ապա առաջին հերթին՝ անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ երկրում ՀՀ դեսպանության հետ, քանի որ օդային հաղորդակցության հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, իսկ եթե չհաջողվի վերադառնալ Հայաստան, ապա արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում կապահովեն ՀՀ քաղաքացիներին սննդով, գումարով և կացության համար անհրաժեշտ վայրով:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
2020 թվականի մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, հակառակորդի հենակետերից՝տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին:
«Դուք չեք էլ պատկերացնի, թե մենք այսօր ինչքան կցանկանայինք չսահմանափակել մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, հավաքների ազատության, անձնական տվյալների գաղտնիության, աշխատանքային իրավունքները»,- այսօր ԱԺ արտահեր նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ:
Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ազգային ժողովում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցին՝ գրելով.
Շախմատային աշխարհը սգում է Լևոն Արոնյանի կնոջ՝ շախմատիստուհի Արիանե Կաոլիի մահը և իր ցավակցական ուղերձները հղում Լևոնին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին ժամը 11.00-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի «Սլաբոտկա», «Ավտոկայան», «Ավզնոց» և «Արցախ» թաղամասերի՝ Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Ջափարիձե, Ղորղանյան, Աղյուսի, Լալայան, Աթարբեկյան, Շահումյան, Սունդուկյան, Ռուսթավելի, Կրուպսկայա և Շիրազի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը։
Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:
«Երեկ հետևել եմ սոցցանցերի քննարկումներին և կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքում թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել»:
ԱԺ-ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 57 կողմ, 24 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ոսկևան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկի։
Մեզնից յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ պետական վերահսկողության օբյեկտ, ևս կարող է այսօր բարձրացնել իր ձայնը, և դրանով հստակ ուղերձ հղել Ազգային Ժողովին՝ հետ կանգնելու այս հերթական անհեթեթ քայլից։
Տավուշի մարզի Ոսկևան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվել է Երևան և գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Մարտի 31-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականներն են, որ կարող են ապահովել մեր առաջ ծառացած խնդիրներների սպառիչ լուծում միասնական ջանքերով:
Երևանում ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:
Երեքի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել:
ՀՀ արտաքին գերատեսչությունը հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է”
Մարտի 28-ին, ժամը 23.40-ին, Երվանդ Քոչարի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: