Որոնվում է գույք վնասելու կասկածանքով:
Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Երկրորդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:
Մարտի 31-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ՃՈ հաշվառման-քննական բաժին տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Մարտի 31-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած:
Զլմ-ներն արդեն տեղեկացրել էին, որ կորոնավիրուսով է վարակվել Ֆրանսիացի խորհրդարանական, քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն։
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Վանաձորում 2019թ. սեպտեմբերին կատարաված ավազակային հարձակման դեպքը և 30 հազար ԱՄՆ դոլարի հափշտակման դեպքը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները մարտի 31-ին Շիրակի մարզպետարանին հանձնեցին իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։
Մարտի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 17.40-ից մինչև ժամը 18.30-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաշինջաղյան փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են ականջակալներ և անձնագիր՝ պատճառելով 102.000 դրամի վնաս:
Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադառնում է այսօր ԱԺ-ում գումարված արտահերթ նիստերին ու դրանց ընթացքում ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթին։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հսկայական ֆինանսական կորուստներ է կրելու կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մահճակալներ սկսել են տեղադրվել երեկ և դա շարունակվել է նաև այսօր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մարտի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օրեր առաջ Դիլիջանի 3 քաղաքացիներ վիճաբանել էին, որի ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ էին արձակել և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։
Մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները երկրորդական են, մարդու կյանքը և առողջությունը գերակա է բոլոր մյուս ազատություններին և իրավունքներին:
Փաստաբան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
Հայաստանում նոր տիպի կորանավիրուսը լուրջ առողջապահական խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանում։
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Առաջինը` Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էմին Ավետիսյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վանաձորի երեք բնակչի։
Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք, որոնց հույսն այն էր, որ մարտ ամսից՝ ռուսները, ապա՝ ղազախները կգան Հայաստան մեքենա գնելու, անելանելի վիճակում են։