Բաժիններ՝

Էրեբունու ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին «Մերսեդեսի» հայելիները գողացողին ու գողոնը

Մարտի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։

Շուտով ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ, և հաղորդումը ստանալուց ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, Սարի թաղից ոստիկանություն բերման ենթարկվեց 19-ամյա մի երիտասարդ։

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս