Պատերազմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով։
«Նմանները միշտ են եղել՝ բոլոր ժամանակներում ու բոլոր ազգերի բանակներում։ Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ մարդիկ եղան, որ հասան առաջին գիծ ու հետ եկան։ Մեկը վատացավ, մյուսը՝ հոգեբանորեն պատրաստ չէր, և այլն։ Դրա համար պետք է դեռ մանկապարտեզից դաստիարակենք երեխաներին, որ երբ հասնեն բանակային տարիքի՝ հոգեպես պատրաստ լինեն։ Մեծ աշխատանք ունենք կատարելու թե՛ մենք, թե՛ երեխաների ծնողները։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ զինվոր լինելը պարտականություն է․ եթե դա չլինի՝ իրենք ու իրենց ծնողները չեն կարողանա ապրել»։
2019թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ:
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 5-ին Վայոց ձորի մարզի 45-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ։
Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդները, հայրապետական պատվիրակները ու առաջնորդական տեղապահները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, առցանց խորհրդակցություն են անցկացրել, քննարկել թեմերի և եվրոպահայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերները՝ մանավանդ նոր համավարակի առկայության դժվարին պայմաններում, ազգային-եկեղեցական համընդհանուր կարևորության հարցեր:
Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության, Շուշիի ազատագրության եվ Պաշտպանության բանակի օրվա առիթով։
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը, Բուխարեստի Սուրբ․շ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մայիսի 9-ին տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ Հայաստանի և Արցախի հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար:
Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել է, որ գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում» քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:
«Այսօր առավոտյան գնացի դեպքի վայր, որ հանդիպեմ Քոքոբելյանների հետ, հասկանամ՝ ինչ է տեղի ունեցել, բայց այնքան մարդ էին հավաքվել, որ չկարողացա որևէ մեկի հետ խոսել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ուսումնասիրում են միջադեպը: Սա առաջին դեպքն է, որ գյուղում նման բան է տեղի ունենում: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Քոքոբելյան Վաչիկի ձեռքին են դանակով հարվածել, նրանց դեռ չեմ հանդիպել»,- տեղեկացրեց համայնքապետը:
Մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով 2020 թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդայան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է 50-ամյա տղամարդ, որի մոտ այսօր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին մեկնարկել է օդային շքերթը։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Մայիսի 9-ին, ժամը 09։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի մոտակայքում դի է հայտնաբերվել։
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում:
Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:
Հ1-ի Լուրերի՝ իրար հաջորդող թողարկումներում ԱԺ-ի միջադեպը ներկայացվում է բառացի հետևյալ կերպ «Մարուքյան-Թունյան լեզվակռվին խառնվեց նաև Իմ Քայլից Սասուն Միքայելյանը ու հարցը պարզելու համար բռուցքներին անցան»՝ առանց հստակեցնելու, թե ով է առաջինը հարվածել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մայիսի 7-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Մոլդովական փողոցում կրակոցի ձայն էին լսել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները:
Մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է թվով 26 տնտեսավարողի, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի կապի օպերատորների որոշ գրասենյակների գործունեությունը:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Մարտեր առանց կանոնների»:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: