Բաժիններ՝

Արցախի մի շարք շրջաններում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախում սակրավորական խմբերը հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: ԱՀ-ի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ճպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները և ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում:

Ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից և «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, ականանետեր և այլ չթույլատրվող զինատեսակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728