Վրաստանը Հայաստանին աջակցություն է առաջարկում։ Վրաստանիհիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Մայիսի 29-ին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Բերձոր քաղաքի բնակչուհի, 2000թ.ծնված Ջ. Խ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով մայիսի 28-ին կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 24-ժամյա կասեցման որոշում է կայացվել ավելի քան 90 տնտեսվարողի նկատմամբ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ յս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Գ. Ա.-ն իր որդուն Հ. Ա.-ին նշված տեղամասում` իրենց պատկանող բանջարանոցում, հայտնաբերել է ծառից պոլիէթիլենով կախված վիճակում:
Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։
«Արցախէներգո» ՓԲԸ-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրել 45 հատ «WT 3656» ապրանքանիշի հեռահար ինֆրակարմիր ջերմաչափ:
Մայիսի 30-ին, ժամը 07:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
«Մեր «կարգին» քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ։ Գիտեմ, որ ձեր թիմի մի քանի տափակ հումորիստներ իրանց արևին ձեռ էին առնում Թիֆլիսի քաղաքապետարանին, թե քաղաքի փողոցներում ախտահանում են անում։ Կյանքը ցույց տվեց, որ էդ հումոր անողները ոչ միայն տափակ են, այլև լիակատար ապուշ։ Նման միջոցառումների շնորհիվ վրացիները հաղթահարել են համաճարակը ու մեր առողջապահության նախարարին էլ իր անհոդաբաշխ մի այլ նմանատիպ «հայտարարության» համար Վրաստանում ով չի ալարում, մի հատ վրով անցնումա։
Մայիսի 30-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։
Այսօր մամուլում տարածվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հոր մահվան մասին լուրը:
Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մայիսի 29-ին, ժամը 17:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացել է ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականցնում հսկիչ-անցագրային կետերում:
Մայիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մայիսի 29-ին, ժամը 19:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Մայիսի 29-ին, ժամը 11։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
vBrussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Հայկական ավիացիան։
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել:
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացված՝ մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիրը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց։
Ճապոնիայի թագաժառանգ Ֆումիհիտոն և նրա ընտանիքը օգնություն են ցուցաբերել այն բժիշկներին, ովքեր բուժում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Ֆումիհիտոն և նրա հարազատներն անձամբ բժիշկների համար պաշտպանիչ կոստյումներ են կարել, գրում է Asahi-ն:
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։
Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1156 մարդ, սա երկրում ամենաբարձր օրական ցուցանիշն է՝ համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:
Լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով մասնավորապես դիմել է վարչապետ Փաշինյանին՝ ասելով, որ չափից դուրս վստահություն են տածել վարչապետի անձի ու կառավարության հանդեպ, բայց նրանքվերջիններս իրենց որոշումներով և մարդկանց անտեսելով հօդս են ցնդեցրել։