Բաժիններ՝

Չներեք երբեք, որ Ձեզ թիկունքից դավաճանեցին. զոհվածի մայր

Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երջանկությանս վերջին օրը՝ 2020թ սեպտեմբեր 26։ Ու խլեցին այն ինձանից, հազարավոր ծնողներից, դարձրեցին սևազգեստ ու սգավոր։ Դարձրեցին անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Էս ինչ արեցին, էս ոնց վարվեցին մեր երեխաների նկատմամբ, ի՞նչ է միս էին ու դուք էլ աղացիք պրծաք, ամեն ինչ ավարտված համարեցիք, անհետ կորածներին գտա՞ք, գերիներին բերեցի՞ք ու ձեզանից գոհ անցել եք ընտրական քարոզարշավի։ Ու մի բան էլ գոհ հայտնում, թե զոհերի թիվը 4000-ից չի անցել։

Սա երկրի իշխանություն է՞, թե՞ կրկես։ Էս ինչ ջերմ ընդունելություն է աղ ու հացով, փաստորեն տենց եք ընդունում ՏՂԵՐՔԻ արյունը, տենց եք հարգում։ Ցավ ու էլի ցավ եմ ապրում, ախր ում համար, ինչի համար գնացիք ՏՂԵՐՔ, սրանց՝ որ հանգիստ քնում են, գուրգուրում իրենց երեխաներին առանց խղճի խայթ զգալու։ Ափսոս ՏՂԵՐՔՍ, չներեք երբեք, որ Ձեզ թիկունքից դավաճանեցին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031