Բաժիններ՝

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները հացադուլ են հայտարարել

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում վաղ առավոտից բողոքի ակցիա է, ծերերն ու աշխատակիցները պահանջում են նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի վերադարձը։

«Ունենք խնամյալներ, որոնք իրենց նախընտրությամբ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ պահանջելով նախկին տնօրենի հետադարձը՝ հաշվի առնելով նրա օրոք տեղի ունեցած բոլոր դրական փոփոխությունները։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, ընդունում եմ, ես ինքս պահանջում եմ․ Մենք վերջին պահին ենք իմացել, որ նման փոփոխություն է տեղի ունենալու՝ դրա համար է նման բուռն արձագանք։ Նախկին տնօրենը 1 օր առաջ է իմացել իր աշխատանքից ազատվելու մասին․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց տուն–ինտերնատի աշխատակիցը։

Տարեցներից մեկն էլ դիմեց լրագրողներին, որպեսզի իր խոսքերը փոխանցեն Սոցապ նախարարությանը․

«Ես՝ կույր, տիկինս՝ կույր, մենք երկուսս հրաժարվում ենք, դուրս ենք գալիս ծերանոցից, ուրիշ բան չունեմ ասելու, ֆսյո՛»։

Տուն-ինտերնատի աշխատակիցը հայտնեց, որ շուրջ 200 խնամյալ է այնտեղ բնակվում, բոլորն էլ ունեն առողջական խնդիրներ, և այսօր հացադուլին զուգահեռ՝ հրաժարվել են նաև դեղեր ընդունել։

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները տեղեկություն ունեն, որ շուտով Նորքի տուն-ինտերնատը լուծարվելու է, իսկ տեղի խնամյալներին տեղափոխելու են  իրենց մոտ, ինչը ևս դժգոհության պատճառ է դարձել։

Նորանշանակ տնօրենը լրագրողների ներկայությամբ զանգահարեց Սոցապ նախարարության աշխատակիցներին, ապա փոխանցեց, որ փոխնախարարը գալիս է տուն-ինտերնատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս