Բաժիններ՝

Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ, մինչդեռ մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի երրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Երբ մահը փնթի վիճակագրություն է

Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ։

Մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է։

Մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ նոր գտնված եւ նույնականացված զոհերի թիվ հրապարակվեց։

Ընդ որում՝ մեկ օրում 79 նոր անուն։

Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն։

Չէ, իսկապես չունե՞ք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031