Բաժիններ՝

Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Օրենքի համաձայն, Ռուսաստանն ընդունում է Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ 1953 թվականի հոկտեմբերի 19-ի կանոնադրությունը:

Դրա համաձայն, ՄՄԿ-ն պետք է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում գոյություն ունեցող մեխանիզմները, փախստականների եւ մյուս անձանց, որոնք համապատասխան ոլորտում միջազգային ծառայությունների կարիք ունեն: Ինչպես նաեւ խնդրանքով եւ համաձայնեցմամբ զբաղվել նրանց հավաքագրմամբ, ընտրությամբ եւ տեղափոխման նախապատրաստությամբ, լեզվական պատրաստմամբ, բժշկական հետազոտությամբ, միգրանտների տեղավորմամբ եւ այլն:

2016 թվականից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանդիսանում է ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից մեկը: Ներկայում նրա անդամ է 173 պետություն: Ութ պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դրա դիտորդներ են: Կազմակերպությունն ավելի քան 400 ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում. նրա հաստիքացուցակում կա 10 հազարից ավելի աշխատակից: ՄՄԿ-ի տարեկան բյուջեն կազմում է մոտավորապես 1,4 միլիարդ ԱՄՆ-ի դոլար: Ռուսաստանում ներկայացուցչությունը (բյուրո) բացվել է 1992 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի