
Վանաձորում խանութ է այրվել՝ գույքով ու մթերքով

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի մթերային խանութում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել են խանութը (64 քմ) և ներսում գտնվող գույքն ու մթերքը։