
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Դավիթ Բեկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տարածած հաղորդագրության մեջ։