Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է. ԿԳՄՍՆ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունումը:

ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի), դիմումին կից ներկայացվող ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին` ստանալով դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացականը:

Տեսանյութեր

Լրահոս