Բաժիններ՝

Պետական տուրքը 1500 դրամից կդառնա 6000 դրամ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը՝ Արդադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ օրենքում փոփոխություններ անելու նպատակն այն է, որ 1999 թվականից սկսած դատարաններ ներկայացվող  հայցադիմումների պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրի սոցիալ-տնտեսական պայմանները մոտավորապես 4 անգամ փոխվել են։

«Երբ տեսնում ենք դատարաններում մեր ծախսերը և հավաքագրվող եկամուտները, տեսնում ենք, որ 4 անգամ տարբերություն կա։ Այսպես, օրինակ, 2018 թվականին դատարանների վրա ծախսերը փաստացի իրականացվել են մոտ 9 մլրդ դրամի, իսկ եկամուտները ստացվել են 1,7 մլրդ-ի։ Մեզ մոտ պետական տուրքը 1500 դրամ է, նոր նախագծով այն դարձվելու է 6000 դրամ»,- նշեց Վահե Դանիելյանը։

Քննարկելուց հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930