Բաժիններ՝

Անահիտ Ավանեսյանը միտումնավոր թաքցնում է AstraZeneca-ի կողմնակի ազդեցությունները

Ա.Ավանեսյանը միտումնավոր թաքցնում է AstraZeneca-ի կողմնակի ազդեցությունները ⬇️

❗️Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանին ուղիղ հարց տվեցին, թե ինչ կողմնակի ազդեցություններ ունեն Քովիդ-19-ի դեմ պատվաստումները:

❗️Նա պատասխանում է, որ բոլոր պատվաստանյութերը ունեն հստակ նշված իրենց կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվություն, հիմնականում դրանք թեթև ջերմություն, մկանացավ և մի շարք այսպիսի կողմնակի ազդեցություններ են, իսկ մինչև պատվաստումն իրականացնելը բուժաշխատողը պարտավոր է դրա մասին տեղեկացնել քաղաքացուն:

❗️Դժվար թե Ավանեսյանը չգիտի, որ ապրիլի 6-ին Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը հաստատել է AstraZeneca-ով պատվաստման և ցերեբրալ թրոմբոզների առաջացման միջև կապը, որոնք արդեն տասնյակ մահերի պատճառ են դարձել:

⁉️ Ինչո՞ւ է նա միտումնավոր թաքցնում դա ու փաստացի կեղծ տեղեկություններ հայտնում: Գուցե նախարարությունը խնդիր է դրել ամեն գնով իրացնել 24000 AstraZeneca-ի գնված խմբաքանակը, որի համար պատրաստ է նույնիսկ բնակչությունից թաքցնել այդ կողմնակի ազդեցությունները:

❓ՀԱՐՑ 1 – Տեղեկացված համաձայնության թերթիկում, որը ստորագրելու է պատվաստվողը, ներառված լինելո՞ւ է թրոմբոզի և դրանից մահվան բարդության մասին տեղեկատվություն:

❓ՀԱՐՑ 2 – Ինչպես Ավանեսյանն է նկարագրում, արդյո՞ք բուժաշխատողները զգուշացնելու են պատվաստվողներին թրոմբոզի ու հնարավոր մահվան կողմնակի ազդեցությունների մասին:

? Ա.Ավանեսյանը միտումնավոր թաքցնում է AstraZeneca-ի կողմնակի ազդեցությունները ⬇️

❗️Հինգշաբթի կառավարության նիստից հետո…

Posted by Հակահամաճարակային Ալյանս – Anti-epidemic Alliance on Sunday, April 11, 2021

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս