Բաժիններ՝

Պուտինն Էնգլեսում ծաղիկներ կխոնարհի Գագարինի հուշարձանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, Էնգելս կատարած ուղեւորության ժամանակ կլինի Յուրի Գագարինի վայրէջքի տեղում եւ ծաղիկներ կխոնարհի այնտեղ կանգնեցված հուշարձանին: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նա (Պուտինը) կայցելի Տիեզերքը նվաճողների զբոսայգի, ծաղիկներ կխոնարհի Գագարինի հուշարձանին. հենց այնտեղ է Գագարինը վայրէջք կատարել,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Այնուհետեւ Էնգելսում, որտեղ նա կվերադառնա զբոսայգուց, նա կանցկացնի խորհրդակցություն ՌԴ-ում տիեզերական գործունեության զարգացման պլանների շուրջը»:

Ապրիլի 12-ին աշխարհում նշում են Տիեզերագնացության օրը: 2021 թվականին լրանում է 60 տարին այն պահից, երբ «Վոստոկ» տանող հրթիռն ուղեծիր դուրս բերեց «Վոստոկ-1» տիեզերանավը, որտեղ գտնվում էր խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը: Նա դարձավ առաջին մարդը, որը եղավ տիեզերքում: Մեկ պտույտ կատարելով Երկրի շուրջը՝ Գագարինը վայրէջք կատարեց Սարատովի մարզում: Ապրիլի 12-ին Սարատովի մարզում պլանավորվում է Տիեզերքը նաճողների զբոսայգու պաշտոնական բացումը, որը գտնվում է մոլորակի առաջին տիեզերագնացի վայրէջքի տեղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս