Բաժիններ՝

Արտաշատում հրավառություն իրականացրած կինը ենթարկվել է վարչական պատասխանատվության

Ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։ Մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930