Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 13-ի կեսօրից հետո, 14-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.80C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.20C