Բաժիններ՝

Երևանում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ուշադրության կետրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 37 ավտոմեքենա։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաների վարորդներից 30-ը ալկոհոլի ազդեցության տակ էին, մի վարորդ էլ տրանսպորտային միջոցը շահագործում էր փոխարինված համարանիշերով։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930