Fly Armenia Airways–ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»: