Բաժիններ՝

Շիրակի մարզում բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ն ու ВАЗ 07-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած Volkswagen Passat մակնիշի, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 71-ամյա Մելինե Ս.-ն, Արևիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս