
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը՝ իբրև Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, Երևանում կմասնակցի ապրիլի 24-ի արարողությանը

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը՝ իբրեւ Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:
Լիբանանի նախագահ Միշել Աունի գրասենյակը հայտնել էր, որ ստացել է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու հրավեր, որը նախագահ Աունին էր փոխանցել Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը նշում է, որ նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել և նշել, որ հանձնարարել է երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին մասնակցել արարողությանը: