Բաժիններ՝

Բերման ենթարկված քաղաքացու մոտ ափիոն և դեղնավուն հեղուկով ներարկի է հայտնաբերվել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:

Ապրիլի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ նրանք Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի Աբովյան փողոցի 53-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգված և դեղնավուն հեղուկով ներարկիչ։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածն ափիոն է, իսկ ներարկիչի հեղուկը՝ քացախաթթու։
Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930