
Սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ապրիլի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 49-ամյա Շոթա Վ.-ն, որը 2013 թ. հունիսի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարմնական վնասվածք) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: