Գուցե այսօր ոստիկանը ձեր «հպարտ» լինելու հարցում մեծ դերակատարում ունի: Բայց տղուն ինչի՞ եք քլնգում: Իհարկե, «օրենքի առաջ բոլորը հավասար են»: Եթե հանցագործ են: Չեմպիոնը հանցագո՞րծ ա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը. Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահներին չհայտնելու համար:
«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր հայտարարություն է տարածել
«Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով ոստիկանությունը կշարունակի իրականացնել, բայց որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նաև պետական կառավարման այլ մարմիններից ներկայացուցիչներ կուղեկցեն, և ամեն կարգախմբում կլինի ոստիկան, և կլինի այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հնարավորություն կտա վարչական վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը կրկնապատկել, և վերահսկողությունը նույնպես կրկնապատկել»,-ասաց Փաշինյանը:
«Մի քանի անգամ եղել է, որ կարանտինի վերադառնալու եզրին ենք եղել, հետո, որ սկսել ենք վերլուծել, երբ հասկացել ենք, որ տարածման ամենամեծ օջախները հարևանությունն է, այսինքն՝ մարդկանց չենք թողնում գալ, օրինակ՝ Հանրապետության հրապարակ, բայց ամենամեծ աղբյուրը Հանրապետության հրապարակը չէ, ամենամեծ վարակի օջախը բակերն են, բիսեդկաները և հարևանությունը»,- պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 15-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Էջմիածնի Չարենցի փողոցի տներից մեկը։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ, կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 28 616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը:
«Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է, և ամեն օր մարդիկ են մահանում: Այսինքն՝ մենք ինքներս մեր ընդդիմախոսներին մեզ քննադատելու գործի՞ք ենք տալիս»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե գումար են տալիս, որպեսզի այլ պատճառներով մահերը գրանցեն կորոնավիրուսի պատճառով մահերի թվում:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը։
Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաեւ մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երեւանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։
Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Սեփական օրինակով համոզվեցի դիմակի կրման արդյունավետության մեջ, օրինակ՝ պոստ ֆակտում, և կարող եմ արձանագրել, որ երեկ լրացավ իմ դրական ախտորոշման 14 օրը, և երբ էքստրապոլյացիայի եմ ենթարկում այդ ժամանակաշրջանը, մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել»,- պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված»,- Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կողմից սահմանված տարեկան անվանական կրթաթոշակի դիմորդների առցանց ունկնդրումներն ամփոփվել են հունիսի 15-ին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողությունը և, լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, 24 ժամով կամ երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսվարողների գործունեությունը:
Հորդորում ենք արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց
30-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Հունիսի 16-ի ցերեկը, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում, 17-19-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 248 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 545․458: Այս մասին տեղեկացնում է ՏՍՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
168.am-ի լրագրողները փորձել են պարզել, թե քաղաքի ո՞ր հատվածներում են փողոցներ փակվել:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
«Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով, և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ «ա» կետից տեղափոխվում են «բ» կետ և ասում են՝ հավաքի մասնակից չենք: Մենք մինչև բերման ենթարկելը և զգուշացրել ենք և ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան: Այս պահին hավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները»
Խուզարկություններ, բերման ենթարկվածներ, Ազգային ժողով տանող ճանապարհները փակ են, շենքը՝ շրջափակված (լուսանկարներ):
Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում:
168.am-ի տեղեկություններով՝ կարճատև ծանր հիվանդությունից հետո 52 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը:
Ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ` Ազգային ժողովի առջև
Կորոնավիրուսը հաղթահարած Հարություն Շահգելդյանին Արտաշատի բուժկենտրոնում շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել՝ սենյակակից պացիենտներին խնամելու հարցում բուժանձնակազմին օգնելու համար: