Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 270C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.50C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.60C