Բաժիններ՝

Ստամբուլում դիմակ չկրողները կտուգանվեն 130 դոլարով

Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվող քաղաքացիների համար։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ քաղաքում առանց դիմակի շրջողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, ինչը համարժեք է շուրջ 131 ԱՄՆ դոլարին։ Նշենք, որ փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը գործում է Թուրքիայի 48 քաղաքներում։

Ավելի վաղ Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում քաղաքացիները տուգանվում էին միայն երեք զգուշացումից հետո՝ 950 լիրայով (շուրջ 138 դոլար)։ Իսկ Գազիօսմանփաշա շրջանում դիմակ չկրելու պատիժը կազմում էր 392 լիրա (57 դոլար)։ Այսուհետ տուգանքի չափը հավասար կլինի Ստամբուլի բոլոր շրջանների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930