 
                        Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
 
                                    Կառավարության որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Հանձնաժողովը գլխավորում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        