Բաժիններ՝

Երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին, Նորաբակ գյուղի ուղղությամբ էլ են այսօր և երեկ կրակոցներ եղել. ՀՀ ՄԻՊ

Այսօր, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:

Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:

Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակվել:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031