
Գրքի երևանյան փառատոնին ընթերցողները կհանդիպեն «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հեղինակի հետ

Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում հուլիսի 31-ին «Զանգակ» գրատանը կանցկացվի հանդիպում-քննարկում վերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես կգան Արտավազդ Եղիազարյանը և Արքմենիկ Նիկողոսյանը, ինչպես նաև գրքի նկարիչ Հարություն Թումաղյանը։
Միջոցառումը յուրահատուկ առիթ է՝ նշելու ֆենթըզիի հաջողությունը։
Ֆենթըզին հասցրել է սիրվել բազում պատանիների շրջանում և դառնալ հայաստանյան բեսթսելեր։
«Վիշապաքարի գաղտնիքը» գրքում հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելների հերոսները։