Բաժիններ՝

Տղամարդը երկու անգամ նույն տնից փորձել էր գողություն անել

Օգոստոսի 1-ին և 14-ին Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի մի տնից երկու անգամ փորձել էին գողություն անել։ Մի դեպքում բնակարանագողը տանտիրուհուն տեսնելով՝ փախել էր, մյուս դեպքում փախել էր, երբ առանձնատան պարիսպից բակ մտնելիս նկատել էր տանտիրոջ փեսային։

Տանտերը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Վարդենիսի բաժնի քրեական հետախույզներն էին պարզել եղելությունն ու բնակարանագողին բերման ենթարկել։

Օգոստոսի 14-ին, օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով, ոստիկանները նախ բաժին էին հրավիրել ու հաղորդում վերցրել տանտիրուհուց, ապա 55-ամյա կասկածյալին բերման էին ենթարկել ոստիկանության Վարդենիսի բաժին։

Հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս