Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Ուշադրություն
Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ը հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: