Ռուսաստանցի էքստրասենս Դարդո Կուստոյին մահացած են հայտնաբերել հոսթելում
Ռուսաստանցի էքստրասենս, բազմաթիվ հեռուստաշոուների մասնակից Դարդո Կուստոյին մահացած են հայտնաբերել Մոսկվայի Պերովսկի փողոցում գտնվող հոսթելում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով աղբյուրին:
Նախնախան տեղեկությունների համաձայն՝ 44-ամյա տղամարդն ինքնասպան է եղել: Նախօրեին վերջինս հարազատների հետ նշել է իր ծննդյան տարեդարձը, որից հետո վերադարձել է հոսթել, որտեղ բնակվելիս է եղել վերջին ժամանակներում:
Ինչ-որ պահի շամանի սենյակից բարձր ձայներ են սկսել լսվել, որի պատճառով հարևանները ոստիկանություն են դիմել: Ներկա պահին իրավապահները պարզում են մահվան հանգամանքները: Տղամարդու մահվան գործով նախաքննություն է սկսվել: