Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ -ից։

Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ հրահանգել է մշտական ուշադրության կենտրոնում պահել հավաքների մասնակիցների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ուսումնական գործընթացի, ինչպես նաև ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031