Մոսկվայում հայտնաբերվել է մարտի 10-ից ի վեր COVID-19-ով հիվանդացության նվազագույն ցուցանիշը
COVID-19-ի եւս 1105 դեպք է հայտնաբերվել Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում. դա նվազագույն ցուցանիշն է մարտի առաջին կեսերից ի վեր: Այդ մասին վկայում են կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբի տվյալները:
Նախօրյակին գրանցվել է կորոնավիրուսով ախտահարված 1458 քաղաքացի: Այսպիսով, Մոսկվայում օրական հիվանդացությունը կրճատվել է մոտավորապես 24 տոկոսով:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մայրաքաղաքի 56 բնակիչ: Օգոստոսի 11-ից այդ պատճառով մահացածների օրական թիվը Մոսկվայում չի գերազանցում 60 մարդը:
Ընդամենը հիվանդության հետեւանքով մահացել է 27 հազար 85 քաղաքաբնակ:
COVID-19-ից ապաքինվել եւ օրվա ընթացքում դուրս է գրվել 2148 մարդ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը կարողացել է հաղթահարել 1 միլիոն 432 հազար 67 մոսկվացի:
Մոսկվայում գրանցված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը օգոստոսի 24-ի դրությամբ կազմում է 1 միլիոն 557 հազար 387:
Հուլիսի 23-ին քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայում COVID-19-ով հիվանդացության բարձրակետն անցել է: Իշխանությունները իրադրության հետագա բարելավման հույս ունեն:
Օգոստոսի 13-ին քաղաքագլուխը հայտնել է, որ COVID-19 կորոնավիրուսով հիվանդների նոր հոսպիտալացումների թիվն ավելի քան կրկնակի նվազել է հունիսի երկրորդ կեսի բարձրակետային ցուցանիշների համեմատությամբ: Հոսպիտալացումների թվի կրճատման կապակցությամբ քաղաքագլուխը հայտարարել է կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: