Մեր երկրում արդեն օրինաչափություն է, որ կառավարության որևէ նիստ առանց Նիկոլ Փաշինյանի արտառոց ձևակերպումների, էքսցենտրիկ արտահայտությունների, «հաթաթաների» և վարքագծի այլևայլ օրիգինալ դրսևորումների չպիտի անցնի: Երեկ այդ առումով ևս բացառություն չէր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.40-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ դանակահարված երեխա կա, որին սև գույնի «Տոյոտա»-ով տարել են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ COVID-19-ի դեմ դեղամիջոցների մատակարարումները Հյուսիսային Կորեա սկսել է Դալյան չինական նավահանգստի միջոցով։
Հոկտեմբերի 7-ին, ժամը 21։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 20:00-ն Գյումրիում կդադարեցվի մի շարք թաղամասերի մատակարարումը:
Համավարակի սկզբից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հասել է 236 միլիոն 511 հազար 950: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Մահացել է առնվազն 4 միլիոն 828 հազար 340 ախտահարված:
Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մարգարյան փող. 18, 20, 20/1, 22, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 180 համարների ջրամատակարարումը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գամալեայի անվան կենտրոնը գրիպի եւ կորոնավիրուսի դեմ միասնական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսի անցկացնել 2022 թվականի վերջին: Այդ մասին կենտրոնի տնօրենը հայտարարել է «Իզվեստիա» թերթին:
Քաղաքացիները հաճախ են դժգոհում Ազգային արխիվում իրենց աշխատանքային տվյալների բացակայությունից, որի պատճառով խնդիրների առջև են կանգնում:
ՀՀ նախագահի Իտալիա կատարած պետական այցի շրջանակում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հռոմի Լա Սապիանցա համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև։ Հուշագիրը ստորագրեցին Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիանցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։ Հուշագրով պաշտոնապես հայտարարվեց համալսարանում հայագիտություն ամբիոնի վերաբացման մեկնարկի մասին: Նախագահ Սարգսյանը համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի […]
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Տնօրենի պաշտոնի համար դիմել էր 5 հոգի:
27-ամյա աղջիկը որոնվում է գողության կասկածանքով:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը համայնքի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Երևանի ծննդյան 2803-ամյակին ընդառաջ կազմակերպվող շաբաթօրյակին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, դրամական պարգևներ հանձնեց «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած ուսուցիչներին:
Մայր ու աղջիկ որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած:
Այսօր այցելեցի Երևան քաղաքի X բուժհաստատությունը՝ տեսակցելու ընկերոջս: Բժիշկների սենյակի կողքով անցնելուց լսվում էին վրդովված բուժանձնակազմի ձայները. իհարկե քննարկվում էր պատվաստվել-չպատվաստվելը։ Բժիշկներից մեկը ասում էր, որ ՊՇՌ թեստի արժեքը դարձել է 5000-7000 դրամ, և համարյա ամբողջ հիվանդանոցի պերսոնալը գնալու է ամեն 15 օրը մեկ թեստ հանձնելու:
Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 7-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց խոչընդոտների կատարելու համար վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մի շարք երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշը հասցվել է 90 տոկոսի, սակայն Հայաստանում կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ մոտ հնարավորինս դանդաղի պատվաստման գործընթացը։
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որում նշված էր, որ 2021 թվականի ապրիլին Բաքվից Երևան ժամանած գերիներին վերադարձնող օդանավը, որը, ինչպես ավելի ուշ հայտնեցին՝ դատարկ էր եղել, քանի որ բանակցությունները չէին հաջողվել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այդ օրը Բաքվից Երևան ժամանած օդանավով խոշտանգված դիեր են բերվել։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարարին հարցրեցին, թե արդյոք տեղյա՞կ է այդ դեպքից, և արդյո՞ք այդ օրը խոշտանգված դիեր ուղարկվել են Հերացու դիահերձարան․