Բաժիններ՝

Դանակահարություն՝ Ազատության պողոտայում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.40-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ դանակահարված երեխա կա, որին սև գույնի «Տոյոտա»-ով տարել են:

Ժամը 16.50-ին «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 14-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իրեն դանակով հարվածելու հետևանքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 16.20-ին Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում նրան դանակահարել է 16-ամյա պատանին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16-ամյա պատանին ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս