
«Բժիշկների սենյակի կողքով անցնելուց լսվում էին վրդովված բուժանձնակազմի ձայները…». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք արձանագրենք մեկ փաստ.
Այսօր այցելեցի Երևան քաղաքի X բուժհաստատությունը՝ տեսակցելու ընկերոջս: Բժիշկների սենյակի կողքով անցնելուց լսվում էին վրդովված բուժանձնակազմի ձայները. իհարկե քննարկվում էր պատվաստվել-չպատվաստվելը։ Բժիշկներից մեկը ասում էր, որ ՊՇՌ թեստի արժեքը դարձել է 5000-7000 դրամ, և համարյա ամբողջ հիվանդանոցի պերսոնալը գնալու է ամեն 15 օրը մեկ թեստ հանձնելու:
Ի՞նչ է դուրս գալիս. եթե բուժաշխատողները չեն ենթարկվում առողջապահության նախարարի հրամանին և չեն վստահում այդ պատվաստանյութերին, ինչո՞ւ պետք է վստահի հասարակ ժողովուրդը, ո՞վ կարող է ինձ պատասխանել:
Եվ վերոգրյալից ինձ մոտ հարցեր են ծագում. Anahit Avanesyan
1. Եթե բժիշկները դեմ են պատվաստվելուն, ինչո՞ւ պետք է պարտադիր լինի բնակչության այն հատվածի համար, ովքեր աշխատում են այլ ոլորտներում:
2. Եթե ՊՇՌ թեստը հնարավոր էր անել 5000-7000 դրամով, ինչո՞ւ մինչ օրս նույն թեստի համար ժողովրդից գանձվում է 15000-20000 դրամ»: