
Երևանի ծննդյան 2803-ամյակին ընդառաջ շաբաթօրյակ կկազմակերպվի

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը համայնքի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Երևանի ծննդյան 2803-ամյակին ընդառաջ կազմակերպվող շաբաթօրյակին։ Այս մասին նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ.
«Շաբաթօրյակը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 11։00-ին, Երևանի քաղաքապատերանի գլխավոր մասնաշենքի դիմաց, որտեղից երիտասարդները կշարժվեն դեպի Հրազդանի կիրճ»: