Բաժիններ՝

Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 20:00-ն Գյումրիում կդադարեցվի մի շարք թաղամասերի մատակարարումը:

«Կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների, Ալեք Մանուկյան, Շիրակացու, Ղորղանյան, Նար-Դոսի, Կամոյի, Աբովյան, Շահումյան, Գայի, Շիրազի, Ջափարիձե, Ֆուրմանով, Հակոբյան, Ջիվանի, Ռուսթավելի, Աճեմյան, Մայակովսկու, Չերազի, Հանեսօղլյան, Թումանյան, Շչորսի, Հ. Սարգսյան, Սահմանապահների, Բուսաբանական, Աթարբեկյան, Գոգոլի, Կոտովսկու, Եպս.Սմբատյան, Ռիժկովի, Պուշկինի, Սայաթ-Նովայի, Իսահակյան, Գործարանային նրբանցքի, Հաղթանակի, Կնունյանց, Հ. Մելքոնյան, Կուրղինյան, Կրիտյան, Մենդելեևի, Բորյան, Բուլվարային, Մեծ Բերդ, Արագածի, Շահինյան, Թամանյան, Շչեդրինի, Մ. Մկրտչյան, Խնկոյան, Պարոնյան, Գ. Նժդեհի, Տեքստիլագործների, Ն.Շնորհալու, Տոլստոյի, Կոշտոյան, Մանուշյան, Մ.Թետչերի, Պռոշյան, Շիրակշին, Բանավան, Շչերբինայի, Չայկովսկու, Հովսեփյան, Խանջյան, Շարա-Տալյան, Խմելինցկու, Այվազովսկու, Պավլովի, Կուզնեցովի, Տիմիրյազևի, Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան, Գրիբոյեդովի, Եսայան, Մարատի, Ռ.Դանիելյան, Սավոյան, Շինարարների, Շերամի, Գևորգյան, Էլ.Պրիբորների, Արմենյան, Խանոյան, Կիրովականյան, Մելիք-Սարգսյան, Մանդալյան, Խրիմյան Հայրիկ, Կոմինտերնի, Երկաթգծի, Ղանդիլյան, Հնոցավան, Արտյոմ Պետրոսյան, Դ.Դեմիրճյան, Ղուկասյան, Պետ. Բարաք, Տիգրան Մեծի, Մազմանյան, Մատնիշյան, Լ. Մադոյան, Չկալովի, Սպարտակի, Մերկուրովի, Ծննդատուն, Կ.Խաչատրյան, Շախբազյան, Պողոսյան, Բարոնյան, Ռասկատլյան, Օղակային, Գերցեն, Մնջոյան, Շիրակացու, Ա.Վասիլյան, Բաշինջաղյան, Խորենացու, Տ.Ճարտարապետ, Գործարանային, Ուրալսիբշին, Հիվանդանոցային, Մ.Ավետիսյան, Ա.Խաչատրյան, Պ.Սևակի, Չարենցի, Վերֆելի, Վիեննայի, Մոցարտի, Ֆորելբերգի, Հալաբյան փողոցների, Անի թաղամասի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, Արագած, Վարդ-Բաղ, Անտառավան, Մուշ-2, Շերամ —2 թաղամասերի, Բագրատունյաց հրապարակի, Արևելյան շրջանցող ճանապարհի, Սելեկցիոն կայանի, Առափի, Քեթի, Կամոյի, Շիրակի, Հացիկ, Մայիսյան, Վահրամաբերդ, Կապս, Մարմաշեն, Հովունի, Ողջի, Մեղրաշատ, Ամասիա, Բանդիվան, Կրասար, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար գյուղերի գազասպառողների, «Աջակից Ընկերներ», «Գյումրու ավտոուղիներ», «Ար-Թով», «Ռուբ-Ռուս», «Էքսպրես Գազ», «Գազ-Կոմպրեսոր Գրուպ», «Մուլտի Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Նշվում է, որ վթարային իրավիճակից խուսափելու նպատակով հոկտեմբերի 12-ին և 13-ին նախատեսված պլանային աշխատանքները կիրականացվեն հոկտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 19:00-ն, ինչի պատճառով կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գազասպառողների, «Թամրազյան և թոռներ», «Մանարս», «Ա Տեգ» ՍՊԸ-ների, «Վ.Ղալումյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս