Երևանի թիվ 163 հիմնական դպրոցի նախկին երկու տնօրենները կպայքարեն միմյանց դեմ

«Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Տնօրենի պաշտոնի համար դիմել էր 5 հոգի:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, թեկնածուները հանդիպեցին մանկավարժական խորհրդի հետ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ հանդիպում կլինի ծնողական խորհրդի հետ:

Թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը, ներկա մանկավավարժները գրեթե ոչ մի ներկայացուցչի հարց չուղղեցին։

41 մանկավարժից քվեարկությանը մասնակցեց 40-ը, մեկը բացակա էր։

Մանկավարժների կողմից, այսպես ասած, հաջորդ փուլ անցան նույն դպրոցի երկու նախկին թեկնածուները։ Լուսինե Պուլուզյանը հավաքեց 21, իսկ Վարդերեսյան Նարինեն՝ 19 ձայն։

Հավելենք, որ հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ ՀՀ քաղաքացիությունը, «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը: Փաստաթղթերն ընդունելու ժամանակահատվածը եղել է 2021 թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը: 2021 թվականի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որով պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ էին կատարել՝ տնօրենի ընտրությունը անցկացվելու է 3 փուլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031