«Առաջիկայում կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»․ Առողջապահության նախարար

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մի շարք երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշը հասցվել է 90 տոկոսի, սակայն Հայաստանում կան  ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ մոտ հնարավորինս դանդաղի պատվաստման գործընթացը։

Նախարարի այս հայտարարությունը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին, և նա խիստ ու մեղադրական տոնով արձագանքեց․

«Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել գործել, խնդի՛ր եմ դրել, գնացե՛ք, լուծե՛ք։ վա՛տ ա, շատ վա՛տ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք, և վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց։ Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար․․․

Կա պետության հստակ պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պետք ա պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունն ունի իր բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է ընդունել օրենքներ և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը․․․»։

Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Փաշինյանի հրահանգներին՝ ասաց․

«Մենք արդեն իսկ ուեննք պարտադիր պատվաստման օրենսդրական հնարավորություն և նոր բան ընդունելու որևէ խնդիր չուեննք։ Մեր բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքով պարտադիր պատվաստումների կետը հստակ նախատեսված է, բայց ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, և առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»։

Տեսանյութեր

Լրահոս