«Երեք խոզուկները» Արցախից եկած երեխաների համար. Ռուսական թատրոնն աջակցում է փոքրիկներին
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը իր լուման է ներդնում Արցախից Հայաստանում հյուրընկալված երեխաների առօրյան գեղեցիկ դարձնելու համար:
Թատրոնը հոկտեմբերի 4-ին ժամը 13:00-ին կցուցադրի Օ. Եմելյանովայի «Երեք խոզուկներ» բարեգործական մանկական ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
Այս զվարճալի հեքիաթում խոզուկները հնարամիտ են, ժամանակակից, իսկ գայլուկը՝ ոչ սարսափազդու: Բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները: Գայլին կմարմնավորի Սերգեյ Գրիգորյանը, 1-ին խոզուկին՝ Լև Նալբանդյանը, 2-րդ խոզուկին՝ Վազգեն Հովհաննիսյանը, 3-րդ խոզուկին՝ Անտոն Աղաջանյանը:
Թատրոնի մուտքի մոտ մանուկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: