Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից:
Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Նոյեմբերի 26-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայության ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի, 43-ամյա մի տղամարդու։
Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումները Սփյուռքի հայկական համայնքների հետ, հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Յուրաքանչյուրիս հոգևոր կյանքի նպատակը երկնքի արքայությանն արժանանանալն է: Թեև այդ ճանապարհին խոչընդոտներն ու գայթակղությունները շատ են, սակայն Աստված Իր սիրով մեզ ոչ միայն փրկության ճանապարհը ցույց տվեց, այլ տվեց այդ խոչընդոտները հաթահարելու զորություն՝ Իր սերը:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կոռնիձոր գյուղի մի բնակչուհի նույն գյուղի ՀԷԿ-երից մեկի շինարարական տեղամասից գողություն է արել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ նոյեմբերի 30-ին ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից – 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 – 41/61 համարների ջրամատակարարումը:
Ծնողները մեր կյանքում ամենից թանկ մարդիկ են: Աստված մեզ կյանք է պարգևում մեր ծնողների միջոցով, հետևաբար՝ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր պարտքն է հարգել և պատվել մեր ծնողներին:
Նոյեմբերի 30-ին ժամը 13:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է դերասան Հրանտ Թոխատյանը:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում՝ պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը, այս մասին տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ահազանգում են՝ Զանգելանի և Կաշենի հանքահարստացման կոմբինատների չաշխատելու արդյունքում գործազուրկ դարձած համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելու և քաղաքում սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է շատ արագ վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը:
Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին, որի նպատակն է աջակցություն տրամադրել Արցախի տեղահանված բնակիչներին:
Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գերմանիայից հատուկ բժիշկների խումբ է ժամանում Երևան, որպեսզի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Գերմանիա տեղափոխեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։
Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ավելի քան 60 բժիշկ-մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ, ՌԴ-ից ժամանել են Ստեփանակերտ։
Մտավորականները հայ գերիներին վերադարձնելու նամակ-խնդրանքով դիմում են ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին:
Ազատության հրապարակից այսօր` նոյեմբերի 29-ին, տեղի է ունենում միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
Երթ` գերիների ու անհետ կորածների հարցի լուծման նպատակով. ՈՒՂԻՂ
Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 134768-ի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: