Բաժիններ՝

ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը Գորիսի ոստիկանները հայտնաբերել են

Նոյեմբերի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կոռնիձոր գյուղի մի բնակչուհի նույն գյուղի ՀԷԿ-երից մեկի շինարարական տեղամասից գողություն է արել:

Կոռնիձոր գյուղի բնակչուհին հրավիրվեց ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ նոյեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, նշված վայրից գողացել է էլեկտրական պոմպ և տեսախցիկների համար նախատեսված կարգավորող 2 սարք:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:

Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս